Artsakhpress

Տնտեսական

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան մատակարարվող գազի գնի առնչությամբ:

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ

Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, և մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»,- tert.am-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գրիգորյանը նշել է գլխավոր խնդիրներից մեկը, որի շուրջ կողմերը դեռ չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել: «Այդ իրավիճակը կապված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հետ, որը պատկանում է «Գազպրոմին» և ներկայում չի գործում: Մենք ցանկանում ենք, որ հինգերորդ էներգաբլոկը դառնա երկրի էներգետիկ համակարգի մի մասը: Սակայն «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն՝ ընկերության բոլոր ներդրումները պետք է ունենան 9 տոկոսի եկամտաբերություն: Կայանի կառուցումը լուրջ ներդրում է, սակայն այն չի երաշխավորում եկամտաբերությունը: Դրանում է խնդիրը, այդ իսկ պատճառով այն դեռ օրակարգում է»,- հավելել է փոխվարչապետը:

«Գազպրոմը» Հայաստան գազի միակ մատակարարն է: 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի համար 150 դոլարից հասել է 165 դոլարի՝ հազար խորոնարդ մետրի համար:  


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից․ ՄԻՊ

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կդադարեցվի դեկտեմբերի 1-ին

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

ԱՀ ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները Ռոման Բաղդասարյանի հայտարարության իսկության ստուգման և տեղեկության կեղծ լինելը բացահայտելու ուղղությամբ

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի

Search