Artsakhpress

Ռազմական

Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին

Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

Գլխավոր շտաբի պետը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է առաջիկա համատեղ ծրագրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությունը, նախանշել փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը, քննարկել առաջիկա համատեղ ծրագրերն ու փոխգործակցության նոր ուղղությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ՀՀ զինված ուժերում դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական պարապմունքների իրականացման հարցերին, սահմանվել են ժամկետներ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը կարևորել է ԿԽՄԿ-ի դերը 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած, գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման գործում: Իր հերթին՝ Թիերի Ռիբոն նշել է, որ պատվիրակությունն իր լիազորությունների շրջանակներում անում է առավելագույնը՝ վերոնշյալ հարցին լուծում տալու համար։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search