Artsakhpress

Հասարակական

Հիշելը՝ հրամայական. լույս է տեսել ծննդավայրը կորցրած ստեղծագործողի «Կարոտահետք» գիրքը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Աստղիկ Բաբայանը շատերի պես ստիպված եղավ թողնել իր հայրենի բնօրրանը՝ Նոր Այգեստանը։

Հիշելը՝ հրամայական. լույս է տեսել ծննդավայրը կորցրած ստեղծագործողի «Կարոտահետք» գիրքը

Հիշելը՝ հրամայական. լույս է տեսել ծննդավայրը կորցրած ստեղծագործողի «Կարոտահետք» գիրքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Պատերազմը խոր հետք է թողել նրա սրտում։ Ցավից ու կարոտից ծնված մտքերը նա հանձնել է թղթին ու ծնվել է գիրք՝ «Կարոտահետք»֊ը։

Խոսելով գրքի ստեղծման պատմության մասին՝ հեղինակն ասել է. «Վաղուց էի որոշել հայրենասիրական թեմայով գրված բոլոր բանաստեղծություններս հավաքել մի գրքի մեջ: Երբ պատերազմն ավարտվեց, և ես կորցրեցի հարազատ գյուղս, տեսա, թե ինչ տրամադրություններ են տիրում Ստեփանակերտում հետպատերազմական շրջանում, կատարվող դեպքերը, իմ զգացողությունները, ապրումներն ու սպասումը ստիպեցին ինձ վերցնել գրիչս»,- նշել է Ա. Բաբայանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Տուն չտանող ճանապարհը», «Անհայրենիք մնալու ցավը» գրքի բաժիններն են, որոնցում իրարից տարբերվող տրամադրություններ են արտահայտված։ « Գրքիս «Տուն չտանող ճանապարհը» մասի էջերում զետեղված են հայրենիքիս գովքը ներկայացնող բանաստեղծություններ, ինչպես նաև կան բնանկարներ: Յուրաքանչյուր տողում երևում են Նոր Այգեստան գյուղիս ամեն մի քարը, ծառը, մարդիկ, պայծառ արևն ու չքնաղ բնությունը, որտեղ ես թողել եմ հարուստ մանկությունս։ «Անհայրենիք մնալու ցավը» իմ սպասումներն ու հույսերն են, որ մի օր կվերադառնամ աշխարհիս երեսին ինձ համար հարազատ, տաքուկ ու ջերմ միակ անկյունը: Մի օր, անպայման, ես ինձ նորից կվերագտնեմ իմ գյուղում, կքայլեմ այն ճանապարհով, որով ստիպված եղա հեռանալ»,- անկեղծացել է մեր զրուցակիցը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից ճանապարհին դի է ընկել. սպանվածը 50-ամյա Արկադի Ղազինյանն է (տեսանյութ)

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

Search