Artsakhpress

Հասարակական

Երեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից Արցախում վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:

Երեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան

Երեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Պաշտպանության բանակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էր բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Երեքի վիճակը գնահատվում էր ծանր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Ինչպես են խաղաղապահները Երևան տեղափոխել Արցախում ավտովթարի ենթարկված պատանուն

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

Արդյո՞ք Ադրբեջանն իրավունք ունի վերահսկել տեղաշարժը Լաչինի միջանցքում. Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը

Արցախի հանրային տրանսպորտը համալրվել է նոր ավտոբուսներով

Search