Artsakhpress

Հասարակական

Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել

ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի Սուրբ Նահատակաց եկեղեցում նախօրեին համայնքի շուրջ վեց տասնյակ բնակիչներ մկրտություն են ստացել։

Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել

Աղավնոյի  Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմեբրի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը: «Մեր համագյուղացիների հետ զրուցելով՝ նախաձեռնել ենք խմբային մկրտություն, քանի որ մենք հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ քրիստոնյա ժողովուրդ ենք:

May be an image of 3 մարդ և people standing-ը

Այս կերպ էլ ավելի ամուր կլինի հասարակություն-եկեղեցի կապը, մենք կհամախմբվենք, կպահպանենք մեր հայկական ավանդույթները: Արցախցին կապրի և կարարի իր հողում, քանի իր կամքի ու որոշման տերն է»,- նշեց Ա. Չավուշյանը:

Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և քահանաների մասնակցությամբ իրականացրեցին մկրտություն՝ ի լուր քրիստոնյա աշխարհի: «Շատ ողջունելի է Աղավնո համայնքի բնակիչների մկրտվելու ցանկությունը՝ հատկապես հիմա, որովհետև մկրտությունը քրիստոնյա դառնալու առաջին նախապայմանն է:

May be an image of 6 մարդ, people standing և դրսումը

Նման նախաձեռնությունը շատ կարևոր է մեր պետության համար, քանի որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք»,- ասաց Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

Լուսանկարները՝ Տիգրան Գասպարյանի


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պետեկամուտների կոմիտեն կնախաձեռնի հսկողական միջոցառումներ՝ գործատուների կողմից աշխատողների թվի և աշխատավարձերի չափի թերհայտարարագրումը բացահայտելու համար

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Search