Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորման ուղիները:

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
«Հանդիպումների ժամանակ նախարարն իր զրուցակիցների հետ քննարկել է այն միջոցները, որոնք հնարավոր կլիներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման և լարվածության թուլացման համար»։
Լը Դրիանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մոտակա շաբաթների ընթացքում շարունակել քննարկումները, այդ թվում՝ նախարարների մակարդակով: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ը ընդգծել է, որ այս ուղղությամբ իրենց ջանքերը համակարգում է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, որոնք, ինչպես և Փարիզը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան լիովին հավատարիմ է կողմերի միջև բովանդակալից երկխոսության կազմակերպմանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի կայունացման և տևական խաղաղության հաստատման համար»,- հայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև ողջունել է սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ սա նախորդ տարվա հակամարտության ավարտից հետո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին ուղիղ շփումն է, որն իր ներդրումն է ունեցել Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման գործում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search