Artsakhpress

Տնտեսական

Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին:

Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպմանը մասնակցում էին  նաև Արցախի ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՀՀ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել  մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության  փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը:
Ըստ աղբյուրի՝ առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է  նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search