Artsakhpress

Հասարակական

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է։ Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, երբ հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են Արեգակի սկավառակի կենտրոնից, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է

Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Այսօր աշնանային գիշերահավասարի օրն է։ Գիշերահավասարը աստղագիտական երևույթ է, երբ հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են Արեգակի սկավառակի կենտրոնից, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
 Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։

Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ աշնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական աշնան սկիզբն է։

Խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասը դեռևս ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:

Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search