Artsakhpress

Քաղաքական

ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ԱԳ նախարար Բաբայանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության  խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանի հետ:

ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ԱԳ նախարար Բաբայանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ԱԳ նախարար Բաբայանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին հրավերն ընդունելու համար և ընդգծել նման հանդիպումների  անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական  մարտահրավերների և խնդիրների որակական փոփոխությունները, որոնք պահանջում են  արագ, օպերատիվ արձագանքում և ճիշտ քայլերի ձեռնարկում:
ԱԳ նախարարը ողջունել է նման ձևաչափով հանդիպումները և կարևորել նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը առկա իրողություններում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, արտաքին քաղաքական ճակատում միասնական հանդես գալու և այլ  հարցերի վերաբերյալ:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search