Artsakhpress

Հասարակական

Արցախյան էկո պայուսակների արտադրությունն ունի բնապահպանական և սոցիալական ուղղվածություն. հիմնադիր

«Էկո Ցայինո»-ն (իտ. Eco Zaino) Արցախում գործող կտորե պայուսակների արտադրությամբ զբաղվող սոցիալական ձեռնարկատիրություն է, որի արտադրած պայուսակները, թրենդային լինելուց բացի, ունեն նաև բնապահպանական և սոցիալական ուղղվածություն:

Արցախյան էկո պայուսակների արտադրությունն ունի բնապահպանական և սոցիալական ուղղվածություն. հիմնադիր

Արցախյան էկո պայուսակների արտադրությունն ունի բնապահպանական և սոցիալական ուղղվածություն. հիմնադիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Էկո պայուսակներ արտադրող ընկերության հիմնադիր-տնօրեն Զինա Գասյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ պայուսակների արտադրությամբ զբաղվելու միտքն առաջացել էր մինչ 44-օրյա պատերազմը, բիզնես-գաղափարը կյանքի է կոչվել 2020թ. օգոստոսին:
Բնութագրությունը հասանալի չէ«Որդիս եղել և մնում է իմ շարժիչ ուժը, ում ներկայությունը միշտ ստիպում է խորհել, թե որտեղ ենք ապրում և ինչ միջավայր ենք մեր սերունդներին ժառանգություն թողնելու: Բնական աղտոտվածությունը կանխելու, պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը կրճատելու, շրջանառությունից հանելու միտում ունի այս գաղափարը: Այսօր աշխարհը գիտակցում է մոլորակի էկոլոգիային պլաստիկ տոպրակների հասցրած վնասը, իսկ մեր նպատակն Արցախում ընդգծված գործունեություն ծավալելն է՝ ընդդեմ պոլիէթիլենի օգտագործման։ Գաղափարը կյանքի կոչելու շրջանը համընկել է Հայաստանում գործող Սոցիալական ձեռներեցների դպրոց ընդունվելուս հետ: Դպրոցի ծրագիրն ուսումնասիրելու ընթացքում էլ որոշեցի գաղափարին տալ նաև սոցիալական ուղղվածություն: Պատերազմից հետո իրավիճակն Արցախում այլևս այլ է: Այսօր պայուսակների արտադրությունը նաև միտված է բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, գործազրկության կրճատմանը», - նշեց Զ. Գասյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Մեր զրուցակցի խոսքով՝ այն մարդկանց են ընդգրկել արտադրության գործընթացում, ովքեր, իրոք, աշխատանքի կարիք ունեն. «Շահառուների ցանկում ընդգրկված են առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողներ, ուսանողներ, փորձում ենք ընդգրկել նաև տեղահանված մեր հայրենակիցներին»:
Բնութագրությունը հասանալի չէ
«Մեր հաճախորդները տարբեր տարիքի են, հիմնականում Արցախից են և ՀՀ մարզերից: Պատերազմից հետո հնարավորություն ենք ունեցել նաև առաքելու եվրոպական երկրներ», - հավելեց Զ. Գասյանը: Սոցիալական և ազգային գաղափարների համադրումից սկսել են ծնվել Eco Zaino-ի նոր տարբերակները: Eco Zaino ԱՁ-ն սկսել է թողարկել Մարաշի հյուսքակարով ասեղնագործ թրենդային պայուսակներ, որոնք լայն արձագանք են գտել հասարակության շրջանում և մեծ պահանջարկ ունեն: Էկո պայուսակների արտադրամասի հիմնադիր-տնօրենի համոզմամբ՝ բիզնեսի ապագան սոցիալական ձեռներեցության մեջ է.
Բնութագրությունը հասանալի չէ
«Եթե, իրոք, ուզում ենք ունենալ որևէ դրական տեղաշարժ հետպատերազմյան Արցախի սոցիալական ոլորտում, ապա ինքներս պիտի աջակցենք սոցիալական ծրագրերի իրագործմանը: Բայց և այնպես արցախյան արտադրողը պիտի լինի պետական հոգածության ներքո՝ վստահ լինելով, որ հնարավորություն կունենա սպառելու իր արտադրանքը»,֊ ընդհանրացրել է մեր զրուցակիցը:
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search