Artsakhpress

Սպորտ

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտենշտեյնին։

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ակտիվ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղված բազում հարվածները գոլերի չէին վերածվում, փոխանցում է armsport-ը:
Այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ հայտնվեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին, և հաշիվը դրանցից հետո ևս չբացվեց։
42-րդ րոպեին մրցակցի խաղացողը կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարյանի դեմ պայքարում։ Նշանակված տուգանային հարվածն իրացնելու մոտեցավ Տիգրան Բարսեղյանը, բայց շեղ հարվածեց։ Առաջին կեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին խախտեց կանոնները Մխիթարյանի հետ պայքարում, մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին։ Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։
Հայաստանի հավաքականը ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։ Երկրորդ կեսը մեր թիմը ևս ակտիվ էր սկսել, բայց մրցակցի ձեռնարկած հատուկենտ գրոհներից հետո Յուրչենկոն, որը մեն մենակ էր մնացել մրցակցի ֆուտբոլիստի դեմ, գնդակը հետ մղեց, այն հատնվեց Ֆրիկի մոտ, ապա՝ մեր դարպասում։
Հանդիպման վերջին րոպեներին մեր թիմը շարունակում էր պայքարել հաղթանակի համար, բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։
Մեր հավաքականը վաստակած 11 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց մրցաշարում՝ մնալով վերջինը խմբում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Search