Artsakhpress

Սպորտ

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում:

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ), դարձել են բրոնզե մեդալակիր:
 
Այսօր Հայաստանի 5-րդ արծաթե մեդալն է նվաճել հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևում նա 623.1 միավորով երկրորդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, իսկ եզրափակիչում 245.3 միավորով արժանացել է արծաթե մեդալի, փոխացում է 1lurer-ը:
 
Ավելի վաղ բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե, ևս մեկ արծաթե մեդալ կորեշ մարզաձևում նվաճել էր Գևորգ Մանուկյանը (65 կգ):
 
Հավելենք, որ այսօրվանից ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկների ելույթներին հետևում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա սեպտեմբերի 7-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search