Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն: