Artsakhpress

Հասարակական

Քարահունջում հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ զոհված համագյուղացու

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Քարահունջ գյուղում, Արցախյան 3-րդ պատերազմում զոհված քարահունջեցի զինծառայող Անդրեյ Դանիելյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել:

Քարահունջում հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ զոհված համագյուղացու

Քարահունջում հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ զոհված համագյուղացու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշաղբյուրի բացմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, հերոսի հարազատները, համագյուղացիներն ու մարտական ընկերները ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին և հարգանքի տուրք մատուցել: Հուշաղբյուրի բացման պատիվը տրվեց Քարահունջի դպրոցականներ՝ Կարեն Լալայանին և Թամարա Ղահրամանյանին:
 
«Հուշաղբյուրը կառուցվել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի և համայնքի ղեկավար Արսեն Ղահրամանյանի միահամուռ ջանքերով. աշխատանքներին ակտիվ մասնակցել են գյուղի երիտասարդները, ովքեր նույնպես մասնակցել են 44-օրյա պատերազմին: Անդրեյը կյանքից շատ էր սիրում հայրենիքը: Նա կռվեց մինչև իր արյան վերջին կաթիլը և ընկավ քաջի մահով: Մենք երախտապարտ ենք մեր հերոսին»,- մեզ հետ զրույցում նշեց գյուղի ակումբավար Սուսաննա Դանիելյանը: Հերոսի մարտական ընկերները մեծ հպարտությամբ են խոսում նրա մասին՝ հիշելով միասին անցկացրած լավ ու վատ օրերը, պատերազմի դաժան պահերն ու հերոսական դրվագները:
 
«Անդրեյը, պատերազմի առաջին օրերից, նետվել է մարտի դաշտ. կռվել է Ջաբրայիլում, Հադրութում: Ինքնակամ մասնակցել է Տողի ինքնապաշտպանական մարտերին, որտեղ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի, իր զինվորներին մի քանի անգամ դուրս է բերել շրջափակումից, և հենց այդ ժամանակ էլ ստացել է լեյտենանտի կոչում: Ջաբրայիլում մարտնչելու ժամանակ, երբ իր երեք զինակից ընկերների հետ գտնվում էր խրամաբջջում, հրետանու և դիպուկահարի կրակից ընկերներից մեկը վիրավորվում է: Անդրեյը կրակահերթի տակ առաջին բուժօգնություն է ցուցաբերել զինվորին, այնուհետև ոչնչացրել դիպուկահարին, ինչի շնորհիվ կարողացել են վիրավորին դուրս բերել ռազմադաշտից և փրկել կյանքը: Նրա մարտական ոգին միշտ բարձր էր: Դժբախտաբար, նոյեմբերի 1-ին Անդրեյը զոհվեց Մարտունու շրջակայքում՝ Գուրուչուխ կոչվող տարածքում: Զուսպ ու հավասարակշռված էր, հայրենասեր և ընկերասեր, ժպիտը միշտ անպակաս էր իր դեմքից, հարգված էր ընկերական շրջապատում: Մենք միշտ վառ կպահենք մեր մարտական ընկերոջ հիշատակը»,- նշել է մարտական ընկեր Սերգեյ Բալասանյանը՝ նշելով, որ Անդրեյը հայրենիքի փրկությունը վեր դասելով իր կյանքից՝ նետվեց մարտադաշտ և ընկավ իմացյալ մահով:
 Բնութագրությունը հասանալի չէ
Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, տեղակալ Վադիմ Դանիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Անի Խաչատրյանը, «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանը, հերոսի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները:
Բնութագրությունը հասանալի չէ
Լուսանկարները՝ Ամարաս թերթի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search