Artsakhpress

Հասարակական

Հերհերցի Գրիգորյանների ընտանիքը նոր բնակարան ունի

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր համայնքի բնակիչ, զինծառայող, Արցախյան 3-րդ պատերազմում վիրավորված Կարեն Գրիգորյանին նորակառույց բնակարան է նվիրել:

Հերհերցի Գրիգորյանների ընտանիքը նոր բնակարան ունի

Հերհերցի Գրիգորյանների ընտանիքը նոր բնակարան ունի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նորակառույց բնակարանն օրհնել է շրջանի հոգևոր հովիվը: 20-ամյա Կարեն Գրիգորյանը Արցախյան 3-րդ պատերազմի առաջին օրերին եղել է մարտադաշտում. հանուն հայրենիքի պաշտպանության՝ թշնամու դեմ մարտնչել է Մարտունիում, Վարանդայում (Ֆիզուլի). վիրավորվել է հոկտեմբերի 25-ին:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Առողջական վիճակիս պատճառով ես չէի կարող ապրել մեր նախկին բնակարանում: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ մեր նոր բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, որպեսզի կարողանամ այստեղ ապրել: Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին իրենց բարի գործերի, ոչ միայն ինձ, այլ նաև մեր բոլոր վիրավոր եղբայրներին, կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Կ. Գրիգորյանը:
Բնութագրությունը հասանալի չէԹուֆենկյան բարեգործական հիմնադրամին իր շնորհակալական խոսքն է ասել նաև Կարենի հայրը՝ Սպարտակ Գրիգորյանը: «Շատ շնորհակալ եմ «Թուֆենկյան» հիմնադրամին, որ իմ որդու առողջական վիճակը հաշվի առնելով կառուցել են այս բնակարանը: Թող մեր բոլոր վիրավորների համար  կառուցվեն բնակարաններ, և իրենց սուրբ գործը շարունակեն Արցախում»,- նշել է Ս. Գրիգորյանը:
 
Նշենք նաև, որ Կարեն Գրիգորյանն այս տարի անվճար հիմունքով ընդունվել է բուհ և կուսանի Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում՝ իրավաբանի մասնագիտությամբ:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին

Search