Artsakhpress

Քաղաքական

Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը

Փելոունի ուղղման ընդունումը ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հստակ ուղերձն է Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին:

Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը

Կոնգրեսականների հստակ ուղերձը՝ Բաքվին. Վաշինգտոնում սկսվել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի հանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն ավարտին հասցնելու և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ամբողջական արգելափակմանը հասնելու համար: Այս համատեքստում Կիրո Մանոյանը կարևորում է Կոնգրեսի 907-րդ բանաձևի վերականգնումը:
 
«Ինչ որ եղել է՝ օրենսդիր մարմնի մեծամասնության կողմից է արվել: Թե ինչ որոշում կընդունի Սպիտակ տունը՝ դա էլ ուրիշ հարց է: Պարզ է, որ սա հստակ ուղերձ է Ներկայացուցիչների պալատի կողմից: Բայց Վաշինգտոնում ուրիշ դերակատարներ էլ կան: Խոսքը ե՛ւ Սենատի, ե՛ւ Սպիտակ տան մասին է: Ճիշտ է՝ ե՛ւ երկու պալատի մեծամասնությունները, ե՛ւ նախագահը հիմա նույն [Դեմոկրատական] կուսակցությունից են, բայց անպայման ամեն ինչ ճիշտ նույն ձևով չեն տեսնում և ճիշտ նույն ձևով չեն անելու: Ուրեմն, աշխատանքները շարունակվելու են, որպեսզի այնպես լինի, որ բոլորն էլ հստակ պատգամ ուղարկեն Ադրբեջանին», - ասաց Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատուն:
 
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ օրինագծի ընդունման վրա ազդել են տարբեր գործոններ, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը և Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին: Բայց առավելապես կարևոր դեր է խաղացել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատանքը:
 
«Վերջին օրերին բազմահազար հայորդիներ դիմել են իրենց ներկայացուցիչներին՝ կոնգրեսականներին, որպեսզի քվեարկեն առաջարկված օրինագծի ընդունման օգտին», - նշել է դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ վերջնական որոշման համար անհրաժեշտ է, որ Փելոունի ուղղումը հաստատի նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը: Այլ խոսքերով՝ Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո օրինագիծը պետք է գնա Սենատ, որտեղ հաստատվելուց հետո Կոնգրեսի երկու պալատներն իրենց ընդունած տարբերակները պետք է համադրեն իրար հետ:
 
«Պալատներից յուրաքանչյուրը, նախ, իր տարբերակն է քվեարկում, հետո միացյալ հանձնախումբ կամ հանձնաժողով է ստեղծվում, որը փորձում է համադրել, վերջում էլ նրանց եզրակացությունը՝ վերջնական, միացյալ տարբերակը, կրկին կգնա երկու պալատների հաստատման», - բացատրել է մեր զրուցակիցը:
 
Մանոյանը պարզաբանել է՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության վերջնական դադարեցմանը հասնելու համար Փելոունի ուղղման հաստատումը Կոնգրեսի երկու պալատներում բավարար չէ, քանի որ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկում են միայն այն հատկացումների վերաբերյալ, որոնք նախատեսված են բյուջեով: Մնացածը Պենտագոնի՝ պաշտպանության դեպարտամենտի լիազորությունն է ԱՄՆ օրենսդրության 333-րդ հոդվածի համաձայն: Փելոունի ուղղումը չի արգելափակում Պենտագոնի կողմից հայեցողաբար ռազմական տեխնիկայի տրամադրումը: Այդ հատկացումներն արգելափակելու համար անհրաժեշտ է վերականգնել 907-րդ բանաձևը, որն արգելում էր ԱՄՆ կառավարությանը օգնություն հատկացնել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայ Դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:
 
Հայ Դատի երևանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ ասում է, որ եթե նաև հաջողվի հասնել Կոնգրեսում 907-րդ բանաձևի վերագործարկմանը, ապա այլևս ոչ մի տեսակի ռազմական օժանդակություն չի գնա Ադրբեջան:
 
«Դա առանձին բարեփոխման առաջարկ է: Իրենք իրավունք ունեն նաև բանաձևի տեսքով ընդհանուր բյուջեի փոփոխման վերաբերյալ առաջարկներ անել: Կա համապատասխան հանձնաժողով, որը որոշում է, թե որ առաջարկները որպես բարեփոխում պիտի ներկայացվեն լիագումար նիստին: Հիմա այդ գործընթացն է գնում», - պարզաբանել է Կիրո Մանոյանը:
 
Հուլիսի 28-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ, դեմոկրատ Ֆրենկ Փելոունի ներկայացրած երկկուսակցական ուղղումը (#PalloneAmendment) 2022 թ. բյուջեով նախատեսված արտաքին օգնության մեջ փոփոխություններ անելու և Ադրբեջանին ֆինանսական և ռազմամարզական աջակցության տեսքով հատկացվող ռազմական օգնությունը սահմանափակելու մասին: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ Փելոունի ուղղումը վայելում է Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը:
 
Կոնգրեսական Ֆրենկ Փելոունը իր ելույթում ասել է, որ առաջարկված ուղղման ընդունումը ցույց կտա, որ Վաշինգտոնը վճռականորեն դատապարտում է Բաքվի բռնապետական ռեժիմը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, հատկապես երբ այդ ագրեսիան ուղղված է երիտասարդ ժողովրդավարության՝ Հայաստանի Հանրապետության դեմ:
 
Կոնգրեսի կողմից 1992 թվականին ընդունված «Ազատության Աջակցության Ակտի» այսպես կոչված «907 հատվածը» (Section 907), որն ավելի շատ հայտնի է իբրև 907-րդ բանաձև, արգելում էր ԱՄՆ կառավարությանը ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, նախագահ Ջորջ Բուշը Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով դիմեց Սենատին՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և Ադրբեջանին ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում օժանդակելու հնարավորություն տալ: Այդ ժամանակներից սկսած 907-րդ բանաձևի շրջանցումը շարունակվել է իներցիայի ուժով:
 
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի տվյալներով՝ վերջին երեք տարիների ընթացքում Բաքուն մոտ 100 մլն դոլարի ռազմական օգնություն է ստացել Վաշինգտոնից:
 
 
 
Արամ Սարգսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search