Artsakhpress

Քաղաքական

ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը ՄԱԿ-ի մտահոգությունն է առաջացնում:

ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել

ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, ըստ որի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները։
«Մենք  անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։ Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով», – ասել է Հաքը:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր , որ գիշերը` ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ըստ պաշտպանության նախարարության` ժամը 09։20-ի դրությամբ, հակառակորդը տալով կորուստներ, ետ էր շպրտվել  ելման դիրքեր։ Նախարարությունը նաև նշում է, որ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ Ադրբեջանը  նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն ունի երեք զոհ, և չորս  վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search