Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանում շարունակվել է շինծու դատական գործը ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ:

Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանում ևս 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից, փոխանցում է tert.am-ը:
Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:
Դատախազը պահանջել է, որ 214.2.1, 214.2.3 հոդվածները (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության կողմից), 279.2 հոդվածը (զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով, այդ կազմավորումների կազմում հարձակումը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների դեմ) հանվեն մեղադրանքներից:

Պետական մեղադրող կողմը մեղադրյալների համար պատիժ է պահանջել 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կազմակերպված խմբի կողմից) և 228.3 հոդվածով (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կամ կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխում):

Դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, ազատազրկումից  հետո` Ադրբեջանից վտարում:

Մեղադրյալների փաստաբանները դատարանին խնդրել են արդարացնել ռազմագերիներին:

Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search