Լեգենդար թբիլիսցի ռեժիսոր Սերգո Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցին` Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել` Թբիլիսիի փողոցներից մեկը, ուր բնակվել է Սերգո Փարաջանովն, անվանակոչել Մաեստրոյի անվամբ: