Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ (բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի) հյուրախաղերով հանդես կգա Երևանում, ինչպես նաև Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: