Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում վարպետաց դասեր կանցկացվեն

Հուլիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, վարպետաց դասեր կանցկացվեն Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում։

Ստեփանակերտում վարպետաց դասեր կանցկացվեն

Ստեփանակերտում վարպետաց դասեր կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի միջոցառումների կազմակերպման և արտաքին կապերի բաժնի վարիչ  Արուս Գասպարյանը:
«Դասական երաժշտության սիրահարների համար հուլիսի 13-ին՝  ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կհնչի դասական երաժշտություն Սևակ Ավանեսյանի (թավջութակ), Հրաչյա Ավանեսյանի (ջութակ), Մայա Լեվիի (ջութակ) մասնակցությամբ։ Մինչ համերգը` ժամը 12:00-ին, երաժիշտները վարպետաց դասեր կանցկացնեն քոլեջի դահլիճում։ Դասերին կարող են մասնակցել երաժշտական ու արվեստի դպրոցներից բոլոր ցանկացողները», - նշեց Արուս Գասպարյանը։
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ  մուտքն ազատ է լինելու։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search