Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկազմակերպվի «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը

Sunrise Stepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի շրջանակներում Ստեփանակերտում կկայանա «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը։

Ստեփանակերտում կկազմակերպվի «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Ապրելու ցանկություն» ֆիլմի ցուցադրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Հակոբյանը:
 
«Արվեստի փառատոնի վերջին միջոցառումը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, որի շրջանակում  կդիտենք «Ապրելու ցանկություն» (#TheDesireToLive)  ֆիլմը: Կինոդիտումից հետո տեղի կունենա քննարկում և հարցուպատասխան ֆիլմի ռեժիսորի հետ: Կարևոր է նշել, որ Մարիամ Ավետիսյանը արցախցի երիտասարդ կինոռեժիսոր է: Մեզ թվում է, որ հիմա հատկապես կարևոր է ցույց տալ, որ կյանքն Արցախում շարունակվում է և շարունակվելու է, այդ թվում՝ շնորհիվ նման տաղանդավոր երիտասարդության», - նշեց Լիլիթ Հակոբյանը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Միջոցառումը տեղի կունենա Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում:
Նշենք, որ «Sunrise Stepanakert»-ը մուլտիմեդիա արվեստի փառատոն է, որը ներառում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search