Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանն անդրադարձել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևավորման հնարավորությանը

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած 3+3 ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ քննարկումներն ակտիվանում են:

Շահան Գանտահարյանն անդրադարձել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևավորման հնարավորությանը

Շահան Գանտահարյանն անդրադարձել է 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի ձևավորման հնարավորությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շահան Գանտահարյանը նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:
«Դրա մասին դրական արձագանք կար հատկապես Լավրով- Չավուշօղլու հանդիպմանը. դրական է արձագանքել նաև Թեհրանը։  Ադրբեջանում Իրանի դեսպան Սայեդ Աբբաս Մուսավին նշել է, որ իր երկիրը կողմնակից է տարածաշրջանում  «3+3» հարթակի ստեղծմանը, որին պիտի ներառվեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան: Ըստ դիվանագետի՝ Իրանն աջակցում է «3+3» տարածաշրջանային հարթակ ստեղծելու նախաձեռնությանը`  խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը խթանելու համար:  Ստացվում է այն, որ առաջին 3-ը՝ գլխավոր խաղացողները համակարգել են իրենց սլաքներն այս առումով, երկրորդ 3-ից միայն Բաքուն է, որ խանդավառ է  հարթակի ստեղծմամբ։ Ավելի ճիշտ՝  Անկարան եւ Բաքուն համատեղ առաջադրել են ծրագիրը։ Անկարան առաջադրել  է,  Բաքուն հետեւել»,- ասաց Գանտահարյանը։  
Նրա խոսքով՝ Երեւանը մինչ այժմ կրավորական դիրքով է հանդես գալիս։ Թբիլիսին, իհարկե, գիտակցում է, որ սա իր մասով հակաքայլ է Մոսկվայից դեպի Արեւմուտք իր ուղղությանը։  
«Հարթակի ձեւաչափը դեռ չի կայացել․ աշխուժանում են դրա մասին արծարծումներն ու քննարկումները։ Խաղաղության ծրագրի տեսքով, ըստ էության, փորձ է արվում ռազմաքաղաքական պատնեշներ կառուցել Արեւմուտքի տարածաշրջան թափանցման դեմ։ Չեմ կարծում, որ հեշտ ճանապարհ կանցնի նման հարթակի ձեւավորման գործընթացը»,-մանրամասնեց Շահան Գանտահարյանը։  
Նա հավելեց, որ տարածաշրջանում ծրագրեր իրականացնելու հայտարարություններով հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, չի բացառվում նաեւ դերերի բաշխումով։ «ԵՄ-ն Հայաստանում 1.5 միլիարդ եվրոյի ծրագրեր իրականացնելու մասին արեց պաշտոնական հայտարարություն, մինչ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը խոսեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության  անցած տարածքների վերականգման ծրագրեր իրականացնելու իր պետության պատրաստակամության մասին՝ հարավային Կովկասում խաղաղությունն ամրագրելու նպատակով։  Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքական մրցույթ է սկսվել։ Մասնակցում են աշխարհաքաղաքական ուժեր։ 3+3-ը պարզապես մի առանցքի ծրագիր է, եւ աշխարհաքաղաքականության ընդգրկվածությունը հուշում է, որ այն հեզասահ չի աշխատելու»,- եզրափակեց Գանտահարյանը։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Տեղահանված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կիրականացվի

Ստեփանակերտում կազմակերպվել է տեղական հագուստի ցուցադրություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Ստեփանակերտում էստրադային երաժշտական երեկո է կազմակերպվել

Search