Artsakhpress

Հասարակական

Հայրենիքի կանչով Նյու Յորքից Ստեփանակերտ. զրույց Արուսյակ Մարգարյանի հետ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը իրականացրել ու շարունակում է իր առաքելությունը՝ ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ դրա ընթացքում և հիմա։

Հայրենիքի կանչով Նյու Յորքից Ստեփանակերտ. զրույց Արուսյակ Մարգարյանի հետ

Հայրենիքի կանչով Նյու Յորքից Ստեփանակերտ. զրույց Արուսյակ Մարգարյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Արուսյակ Մարգարյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա հավաստմամբ՝ պատերազմը ցույց տվեց, որ զարգացած տեխնոլոգիաները վճռորոշ նշանակություն կարող են ունենալ: Թումոն այս գաղափարն իր մեջ կրել է ստեղծման առաջին օրվանից և իրականացվող կրթական ծրագիրը դրա վկայությունն է: Ժամանակակից պատանին «դատապարտված» է կապված լինել տեխնոլոգիաներին, քանի որ դրանք արդեն ոչ միայն մեր կենցաղի անբաժանելի մասն են, այլ նաև կանխորոշում են մեր ապագան ու մեր կյանքի որակը: Տեխնոլոգիաները Թումոյի կրթական ծրագրի առանցքն են, ու սա վերաբերում է ոչ միայն հենց տեխնոլոգիական ոլորտներին, այլ նաև արվեստի այնպիսի ոլորտների, ինչպիսիք են նկարչությունը, ստեղծագրությունը և այլն: Թումոյի նպատակն է ներդնել տեխնոլոգիական ու ինժեներական մտածողություն, որը կտա բավարար ճկունություն` դիմակայելու մարտահրավերներին և շարժվելու ժամանակին համահունչ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր ուսանողը ոչ միայն պետք է կարողանա օգտվել տեխնոլոգիաներից` իր համար լավագույն կրթական ուղին որսալու, այլ նաև հետագայում զարգացնելու այդ տեխնոլոգիաները, կիսվելու դրանցով մյուսների հետ և հարստացնելու երկիրն ու աշխարհը:

Բնութագրությունը հասանալի չէ

Այդ տեխնոլոգիաներն ու պատանիների ստեղծարար միտքը կարող են վահան հանդիսանալ մեզ համար, այնպես որ մենք շարունակելու ենք առաջնային դեր տալ դրանց», - կարևորեց Ա. Մարգարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Պատերազմի օրերին Թումո կենտրոն բացվեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, պատերազմից անմիջապես հետո` Բեռլինում, իսկ արդեն դեկտեմբերին բացվեցին Թումոյի առաջին արբանյակային, շարժական կենտրոնները` Թումո տուփերը` Հայաստանի Բերդ և Գավառ քաղաքներում: Կենտրոնի ղեկավարն առանձնանշեց ակնհայտ փաստը, որ հատկապես պատերազմից հետո հանրության շրջանում ակտիվացան ժամանակակից կրթության ու գիտության կարևորության մասին քննարկումները:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ուրախությամբ հավելեց՝ Թումոն ևս իր կրթական բազմաթիվ նախագծերով ջանում է ծառայել այս նպատակին` Հայաստանի ու Արցախի պատանիների համար ստեղծելով միջավայր, որտեղ նրանք կկարողանան սիրով լցվել կրթության ու հատկապես ինքնակրթության նկատմամբ: Ուսանողների թիվը պատերազմից հետո հայտնի պատճառներով, ցավոք, նվազել է, բայց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անում է ամեն ինչ՝ նոր ուսանողներ և աշխատակիցներ ներգրավելու համար: «Մասնավորապես, փոքր համայնքներից Ստեփանակերտ ուսանողների երթևեկությունն ապահովելու համար աշխատում ենք Արցախի կառավարության հետ, ինչպես նաև փորձում ենք մեր ներկայությունը ապահովել այլ շրջաններում», - ասաց Ա. Մարգարյանը՝ կարևորելով, որ պատերազմից հետո մեթոդաբանության մեջ փոփոխություն չի եղել, քանի որ նրանց առաքելությունը այնպիսի ճկուն մտածողություն սերմանելն է, որ մարդը կարողանա դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու ավելին` ինքը բերի փոփոխություն աշխարհին:

Բնութագրությունը հասանալի չէ

Կառույցն առաջիկայում նախատեսում է բացել 3 Թումո տուփ` Ստեփանակերտից հեռու գտնվող համայնքների պատանիների համար ևս կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար: Այս դեպքում ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնելու են իրենց համայնքներում, իսկ դասընթացների և աշխատարանների համար գալու են Ստեփանակերտ:

Բնութագրությունը հասանալի չէ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Ստեփանակերտի կենտրոնի ղեկավար Արուսյակ Մարգարյանը հայրենիքի կանչով Նյու Յորքից տեղափոխվել է Արցախ և արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ստեփանակերտում է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից հետո, բնականաբար, կար որոշ ընկճվածություն, բայց, միաժամանակ, ուժեղացավ Արցախում մնալու, արարելու և արցախցի պատանիների համար արժանի ապագա ապահովելու հաստատակամությունը: Մենք վստահ ենք, որ կրթությունն ու կրթական ազատությունն այս գործում առաջնային դեր ունեն, հետևաբար, վստահ քայլերով իրականացնելու ենք մեր առաքելությունը, այն է` արցախցի յուրաքանչյուր պատանու հասանելի դարձնել ամենանորարար կրթությունը»,- շեշտեց նա:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search