Artsakhpress

Սպորտ

Եվրո-2020. Նիդերլանդների ազգային ընտրանին հաղթահարեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Նիդերլանդները և Ավստրիան:

Եվրո-2020. Նիդերլանդների ազգային ընտրանին հաղթահարեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը

Եվրո-2020. Նիդերլանդների ազգային ընտրանին հաղթահարեց Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի Յոհան Կրոյֆի անվան մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 11 րոպեին Նիդերլանդներն առաջ անցան հաշվի մեջ: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դեպայը: Առաջին կեսում փորձեր կատարեց հետ բերելու կորցրածը, սակայն` ապարդյուն: Թիմերն ընդմիջման գնացին «նարնջագույնների» նվազագույն առավելությամբ:  Երկրորդ կեսի 67-րդ րոպեին Դումֆրիսը կրկնապատկեց Նիդերլանդների առավելությունը: Ի վերջո տան տերերը` Նիդերլանդների ընտրանին, հաղթեց և դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ:
Նիդերլանդներ-Ավստրիա` 2:0:
Երրորդ տուրում Ավստրիան կմրցի Ուկրաինայի, իսկ Նիդերլանդները` Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Խաղերը կկայանան հունիսի 21-ին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search