Artsakhpress

Սփյուռք

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկն Ուկրաինայում արդեն տրված է:

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրված է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Analitikaua-ն տեղեկացնում է, որ միջոցառումներն սկսվել են տեղեկատվական աշվավով: Մասնավորապես, Ուկրաինայի խոշոր քաղաքների մի շարք փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող տեղեկատվական վահանակներ, ցուցապաստառներ: 
Միջոցառումների շրջանակում Ուկրաինայում ապրիլի 24-ին կանցկացվի առցանց դասախոսություն՝  «Հայոց ցեղասպանություն. Հանցագործություն մարդկության ու քաղաքակրության դեմ» խորագրով: Դասախոսությունն անցկացնելու է պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը:
Միջոցառումների շրջանակում Ուկրաինայի հայաշատ տարբեր քաղաքներում նախատեսված են նաև կլոր-սեղան քննարկումներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշ-մոբեր, երթեր, ծառատունկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմերի ցուցադրություն: Համավարակով պայմանավորված` միջոցառումներն անցկացվելու են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search