Artsakhpress

Վերլուծական

Շահան Գանտահարյանը նկատում է ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն

ԱՄՆ ղեկավարությունը Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է ցուցաբերել։

Շահան Գանտահարյանը նկատում է ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն

Շահան Գանտահարյանը նկատում է ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թեհրանը իր հերթին պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրի իր պարտավորություններին բոլոր պատժամիջոցների վերացման պայմանում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: 
«Կարելի է ասել, որ պաշտոնական Թեհրանի արձագանքը նախապայմանային է։ Բանակցությունները կվերսկսվեն, եթե չեղարկվեն պատժամիջոցները։ Նկատելի է, որ Իրանի հետ հարաբերությունների ապալարվածության գործընթացի նախանիշեր են ուրվագծվում ԱՄՆ-Չինաստան եւ ԱՄՆ-Ռուսաստանի Դաշնություն լարվածության նոր աստիճանաչափերի գրանցմանը զուգահեռ։ Բանակցությունների վերսկսումը ենթադրում է  նաեւ թուլացնել Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքը ինչպես Միջին Արեւելյան այնպես նաեւ հարավային կովկասյան տարածաշրջաններում։ Ավելի գլոբալ առումով նաև Չինաստան-ՌԴ-Իրան բևեռը»,- նշեց Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ վաղ է ակնկալելը, որ իրադրությունները կտրուկ հուն կփոխեն, այդուհանդերձ, որոշակի ազդեցություն կունենան սառեցված գործընթացները վերագործարկելու առումով։ «Չի բացառվում, որ բանակցությունների վերսկսման թվականի ճշտումին հետևի Թեհրան-Էր-Ռիադ հանդիպումը կամ ավելի հեռակա ազդեցությամբ՝ Լիբանանում կառավարություն կազմվի։ Հետաքրքիր է, որ Թեհրան-Պեկին  բազմամիլիարդային գործարքների համաձայնությունից հետո է, որ Վաշինգտոնը պաշտոնականացնում է Թեհրանի հետ բանակցությունների վերսկսման իր պատրաստակամությունը։ Կարծում եմ՝ սա ևս խոսում է այն փաստի մասին, որ ԱՄՆ անհանգիստ է չինական բեւեռի տարածման հավանականությունից եւ այս կոնտեքստում քայլ է անում դեպի Իրան»,- ասաց Շահան Գանտահարյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Search