Artsakhpress

Քաղաքական

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 Մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  լրատվության և հարնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը՝
 
1.«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:
 
2.«Բնակչության պետական ռեգիստրի մասին»,«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»,«Նույնականացման քարտերի մասին»,«Հյուպատոսական ծառայության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:
 
Նիստը վարում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
 
Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Արցախի Հանրապետության  ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հարությունյանը: Օրակարգի 1-ին կետով ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Փաթեթով առաջարկվում է՝
 
·         առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,
 
·         տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշները հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը՝ հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,
 
·         հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները
 
·         կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի(այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները
 
·         սահմանել մոպեդները ճանապարհային ոստիկանությունում գրանցելու(հաշվառելու), հաշվառման համարանիշներ հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլվարորդական վկայական ունենալու պահանջ
 
·         հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները՝ սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,
 
·         կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի(լծասահնակների) երթևեկության , ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:
 
·         «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր» «գրանցման վկայական» հասկացությունները  համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:
 
·         «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ  ու 128-րդ հոդվածի 1-ին մասերով (կրկին կատարելու դեպքում) նախատեսված իրավախախտումները քրեականացվում են:
 
Հաջորդիվ ոստիկանապետը պատասխանեց պատգամավորների հնչեցրած ոլորտային  խնդիրներին վերաբերող հարցերին:
 
 Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ԱԺ փորձագիտական  ծառայության դրական արդյունքները նախագծերի փաթեթի վերաբերյալ,որից հետո քվեարկության արդյունքներով փաթեթն արժանացավ նաև հանձնաժողովի անդամների հավանությանը և տրվեց դրական եզրակացություն:
 
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» և կից  օրինագծերի փաթեթով առաջարկվում է՝
 
·         կարգավորել նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը,
 
·         կարգավորել բնակչության պետական   ռեգիստրում օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման տվյալների մշակման և ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները,
 
·         սահմանել հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը
 
«Նույնականացման քարտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Արցախի Հանրապետության  տարածքում օգտագործելու համար՝ որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք՝ 3000 ՀՀ դրամի չափով:
 
ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծերի վերաբերյալ դրական էր, միայն եղավ առաջարկ՝ փաթեթում օրենքների ուժի մեջ մտնելու հոդվածները վերախմբագրել և նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ողջամիտ ժամկետ:Առաջարկն ընդունվեց և կներկայցվի նախաձեռնողների քննարկմանը:
 
Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելուց հետո, փաթեթը դրվեց քվեարկության: Ձայների 4 կողմ համամասնությամբ օրինագծերի փաթեթն ընդունվեց:
 
Հանձնաժողովի որոշմամբ ներկայացված օրենքների նախագծերի  փաթեթները կներկայացվեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:
 
Նիստին մասնակցում էին  պատգամավորներ, խորհրդարանում փորձուսուցում անցնող ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողներ:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search