Artsakhpress

Սփյուռք

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

Ամերիկայի հայկական համագումարի և տեղի հայ համայնքի ջանքերի շնորհիվ հակահայկական գրառում պարունակող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: 

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է

ԱՄՆ մայրուղիներից մեկի վրա դրված հակահայկական գովազդային պաստառը հեռացվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին Ամերիկայի հայկական համագումարը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մեր համատեղ ջանքերի շնորհիվ հահայկական և ճշմարտությանը հակասող գովազդային պաստառը հեռացվել է Ֆիլադելֆիայի I-95 մայրուղուց: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր կապ են հաստատել Lamar գովազդային գործակալության հետ»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ:
Մայրուղու վրա տեղադրված գովազդային պաստառի վրա գրված էր. «Ադրբեջանցիները (և թուրքերը) պատրաստ են ներդաշնակության մեջ ապրել հայերի հետ: Արդյոք պատրաստ են հայերը»: Պաստառի վրա նշված էր, որ գովազդի պատվիրատուն թուրքական առևտրային MUSIAD կազմակերպության ամերիկյան գրասենյակն է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում․ ցնցումներն զգացվել են նաև Ստեփանակերտում

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

ԱՀ ՆԳ նախարարությունը ծառայության է հրավիրում

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ Ադրբեջանի հերթական սադրիչ նախաձեռնության մասին

Search