Artsakhpress

Ռազմական

ՌԴ զինծառայողները կընդգրկվեն Արցախում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում

Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Արցախի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:

ՌԴ զինծառայողները կընդգրկվեն Արցախում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում

ՌԴ զինծառայողները կընդգրկվեն Արցախում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանյան զինծառայողները, որոնք կընդգրկվեն Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում եւ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք:
Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search