Artsakhpress

Մշակույթ

Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին

Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով, փոխանցում է ermenihaber-ը:
«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությունն է՞լ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։ 
Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։  Ալբոյաջյանի գրքում նշվում է, որ մարդիկ հավատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։
Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա՝ ամբողջովին փակվել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջյանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցված է այս ցուցանակը՝ «Շենքին մոտենալը վտանգավոր է և արգելվում է»։ Մարդկանց մոտենալով, հարցնում եմ հնարավո՞ր է կապ հաստատել հանդիսությունների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղոթել: Բայց Սուլեյման անունով մեկը պատասխանեց, որ բանալիները հանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախոսով խոսեցինք և ասաց, որ թույլ չի տա ներս մտնել»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին

Կարմիր շուկայով անցնող ճանապարհի և Ամարասի վանք ուխտավորների այցի մասին. ԱՀ նախագահի խոսնակը պարզաբանումներ է տվել

Ռուսաստանը մտադիր է շուտով խոշոր մարդասիրական նախագիծ իրականացնել Արցախում. Զատուլին

Search