Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։
Սիմֆոնիկ նվագախումբն աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը
Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին‚ շնորհավորելով նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին‚ նշում է. «Ես բախտ եմ ունեցել համագործակցելու նվագախմբի հետ‚ և ինձ անմիջապես գերել է նրանց ոգեղենությունը‚ ինքնատիպությունը‚ բաց լինելն ու ցանկացած նոր գաղափար կլանելու ունակությունը»։