Artsakhpress

Հասարակական

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին և Կոտայքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում

Ադրբեջանն անօրինական հարձակումներ է իրականացրել Արցախի բուժհաստատությունների վրա. Human Rights Watch

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել բնակվարձերի կանոնակարգման ու ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. խոսնակ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը սահմանելու մասին

Գերիների, Արցախի կարգավիճակի և օտարերկրացիների մուտքի մասին. պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքն Ալիևին

Ասվածը լկտի սուտ է. Արցախի հերոսի որդին հերքում է երևանյան հանրահավաքին Մարտակերտից մարդ տանելու մասին տեղեկությունը

Search