Հունվարի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ։