ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պարզաբանել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։