Artsakhpress

Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների արդյունքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման վերաբերյալ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ում մշակութային արժեքների պահպանության և անկախ տեխնիկական առաքելության ստեղծման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ուժի մեջ է մտել ամբողջական հրադադարը և դադարեցվել են բոլոր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շրջակայքում:
«Այնուամենայնիվ, մինչ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտության ժամանակ հաղորդվում էին մշակութային արժեքներին վնաս հասցնելու մասին, ներկայիս պայմաններում շատ դժվար է գնահատել ամբողջ իրավիճակը` կապված մշակութային արժեքների պահպանության վիճակի հետ` իր բոլոր ձևերով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ասվում է, որ 2020 թ. նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ստեղծել անկախ տեխնիկական առաքելություն՝ առավել նշանակալի մշակութային սեփականության կարգավիճակը գնահատելու համար։
Կոմիտեն,

․ նշելով հակամարտության ընթացքում հաղորդված մշակութային արժեքներին հասցված վնասները,

․ վերահաստատելով մշակութային ժառանգության համընդհանուր չափումը՝ որպես պատմության վկայություն՝ անբաժան ժողովուրդների ինքնությունից, որը պաշտպանելն ու պահպանելը ապագա սերունդների համար միջազգային հանրության պարտականությունն է,

․ հիշեցնելով Մշակույթի պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի դրույթները, որին մաս են կազմում նաև Հայաստանն ու Ադրբեջանը,

․ հիշեցնելով նաև Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևը, որն ընդգծում է, որ « մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, թալանը և մշակութային արժեքների մաքսանենգությունը զինված բախումների, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումների կողմից, և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերն այս համատեքստում կարող են թեժացնել և սրել հակամարտությունները, խոչընդոտել հետհակամարտական ազգային հաշտեցումը՝ այդպիսով խաթարելով անվտանգությունը, կայունությունը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը՝
Կոչ է անում՝ պաշտպանել մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ապագա վնասների կանխարգելման համար։
Դիմում է ներգրավված բոլոր կողմերին՝ ձեռնարկել բոլոր անհապաղ և անհրաժեշտ միջոցները՝ կանխելու թալանը և պաշտպանելու մշակութային ունեցվածքն իր բոլոր ձևերով, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում։
Ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը՝  հնարավորինս շուտ իրականացնել անկախ տեխնիկական առաքելություն՝ գնահատելու մշակութային ժառանգության վիճակը՝ որպես այդ ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։
Կարծում է, որ մշակութային սեփականության կարգավիճակի նման գնահատումը կնպաստի հիմք ստեղծել ապագա վերականգնման համար։
Խրախուսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին շարունակել իր աշխատանքը՝ մասնակից պետությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝  նման անկախ տեխնիկական առաքելության պայմանների ստեղծման համար»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search