Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական հուշարձանները հնարավոր կլինի պահպանել միջազգային փորձագետների մշտադիտարկմամբ.Գյուրջյան

ԻԿՕՄՕՍ/Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը վստահ է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր-մշակութային հուշարձանները հնարավոր կլինի պահպանել, եթե միջազգային փորձագետներից բաղկացած խմբերը պարբերաբար մշտադիտարակում իրականացնեն այդ տարածքներում:

Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական հուշարձանները հնարավոր կլինի պահպանել միջազգային փորձագետների մշտադիտարկմամբ.Գյուրջյան

Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական հուշարձանները հնարավոր կլինի պահպանել միջազգային փորձագետների մշտադիտարկմամբ.Գյուրջյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գյուրջյանն ընդգծեց, որ միջազգային ԻԿՕՄՕՍ-ին ուղղված նամակում իրենք առաջարկել են համապատասխան մասնագետների ներգրավել այդ գործում: 
«Կարևոր է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ՌԴ-ն, Ֆրանսիան` ի դեմս Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Մակրոնի հայտարարել են, որ քրիստոնեական ժառանգությունը, որն այժմ Ադրբեջանի տարածքում է, իրենց վերահսկողության տակ է և իրենք սատարելու են դրանց պահպանությանը: Մենք պետք է  օգտվենք այդ հայտարարություններից և, վկայակոչելով դրանք, և՛ պետական մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունները փորձեն անել հնարավորը, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեն: Հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային ԻԿՕՄՕՍ-ը և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ»,-նշեց նա:
Գագիկ Գյուրջյանը հիշեցրեց, որ հայկական կողմը կորցրել է այնպիսի կարևոր նշանակության հուշարձաններ, ինչպիսիք են Ազոխի քարանձավը, Գտչավանքը, ամրոցներ, բերդեր, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և այլն: «Ադրբեջանցիները և՛ միջնադարյան, և՛ վաղ քրիստոնեական կառույցները, որոնք այժմ նրանց վերահսկողության տակ են, համարել են աղվանական: Այդ հուշարձանների վերաբերյալ տարիներ շարունակ կեղծ հրապարակումներ են արել, հոդվածներ, գրքեր հրատարակել ու նշել, որ կոթողները ոչ թե հայկական են, այլ՝ աղվանական: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նրանք չեն վնասի այդ արժեքները և կպահպանեն դրանք»,-ասաց ԻԿՕՄՕՍ-ի նախագահը և կրկին շեշտեց, որ պետք է այնպիսի քաղաքականություն վարել միջազգային կառույցների հետ, որ մեր հուշարձանները պահպանվեն և ներկայացվեն որպես քրիստոնեական ժառանգություն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search