Artsakhpress

Հասարակական

Արցախում կրթական համակարգն աստիճանաբար մտնում է բնականոն հունի մեջ. մանրամասները ԿԳՄ նախարարի տեղակալից

Պատերազմից հետո Արցախում կրթական համակարգն աստիճանաբար մտնում է բնականոն հունի մեջ:

Արցախում կրթական համակարգն աստիճանաբար մտնում է բնականոն հունի մեջ. մանրամասները ԿԳՄ նախարարի տեղակալից

Արցախում կրթական համակարգն աստիճանաբար մտնում է բնականոն հունի մեջ. մանրամասները ԿԳՄ նախարարի տեղակալից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ գործում են Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 և Անդրեյ Սախարովի անվան համար 8 դպրոցները:

‹‹Առաջիկա 1-2 օրերի ընթացքում Ստեփանակերտում կվերաբացվեն նաև մի շարք այլ դպրոցներ: Ներկայումս այդ ուղղությամբ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Ինչ վերաբերում է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 դպրոցին, որը հրետակոծության արդյունքում տուժել է, նշեմ, որ դպրոցի մի մասը հիմնովին ավերվել է, իսկ մյուս հատվածում, որտեղ հնարավոր է կազմակերպել ուսումնական գործընթացը, շուտով դասապրոցեսը կմեկնարկի: Նշեմ նաև, որ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանի մի շարք գյուղերի դպրոցներ ևս վերաբացվել են››,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը:

ԿԳՄ նախարարի տեղակալը հայտնել է, որ պատերազմի արդյունքում իրենց բնակավայրերը կորցրած ընտանիքները, որոնք արդեն իսկ վերադարձել են Արցախ, դիմում են բնակավայրին մոտ գտնվող ուսումնական հաստատություն, որպեսզի երեխաները հաճախեն դպրոց:

Մեզ հետ զրույցում Արցախի պետական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանն ասել է, որ այսօրվանից ավանդական եղանակով դասերը վերսկսվել են նաև Արցախի պետական համալսարանում:

Նա նշել է, որ դասերը կկազմակերպվեն երկհերթ եղանակով: Ուսանողներին հուզող բոլոր հարցերին Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն կանդրադառնա առաջիկայում կայանալիք մամլո ասուլիսի ընթացքում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված քաղաքացիների հիպոթեքային և այլ վարկերի ու դրանց տոկոսների փոխհատուցմանը

Նախագահ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին

Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել

Խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է․ Արայիկ Հարությունյան

Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար սահմանվել է պետական աջակցություն

Search