Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում բնակարաններից զրկված մեր այն հայրենակիցները, ովքեր Արցախ վերադառնալու ցանկություն ունեն, պետք է նախապես դիմեն ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ կեցության պայմանների հետ կապված բոլոր հարցերը ճշտելու համար: