Artsakhpress

Մշակույթ

Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը

Ադրբեջանի զինված ուժերի կողմից գրադի և սմերչի կայանքներից հարվածի հետևանքով վնասվել է Շուշիի «Գոհար Աղա» իրանական մզկիթի պատը:

Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը

Ադրբեջանի հարվածից վնասվել է Շուշիի իրանական «Գոհար Աղա» մզկիթի պատը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ը տեղեկությունը ճշտեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ ՊԾ-ից տեղեկացրին, որ թեև հարվածը թիրախավորված է եղել, սակայն շատ լուրջ վնաս չի հաջողվել հասցնել, այն ընկել է մզկիթի պատի կողքին, վնասվել է պատի մի հատվածը:  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-ին Շուշիի ուղղությամբ հարվածները շատ են եղել:
ԱԻ ՊԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ ի հավելումն արդեն նշվածի հայտնում է, որ նոյեմբերի 1-ին օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ «Մարտունի քաղաքը և շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Տուժածներ չկան, իսկ ավերածությունների հետևանքով վնասների չափը ճշտվում է։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադի և սմերչի կայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։ Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում։ Քաղաքը հերթական անգամ ենթարկվել է ռմբակոծության։ Այստեղ ևս քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում։ Տուժածներ չկան։ Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,-նշում են ծառայությունից։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Search