Artsakhpress

Վերլուծական

France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը

Ֆրանսիական France24 պարբերականն անդրադարձել է արդեն մեկ ամիս Լեռնայյին Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և հստակ քննված տեսանյութերի միջոցով ապացուցել հակամարտությանն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից վարձաններ ներգրավելու մասին լուրերը։

France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը

France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ ցուցադրված տեսանյութերը վերլուծել են հատուկ լրագրողներ և աշխարհագրական դիրքի բացահայտման մասնագետներ, որոնք ապացուցել են վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։ 


Առաջին տեսանյութը, որը թելեգրամյան հարթակում հայտնվել է սեպտեմբերի 25-ին, ցուցադրում է ուսումնական ճամբարում Ադրբեջան մեկնելուն պատրաստվող զինյալների։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հալեպի հյուսիսային Հավար Քիլիս գյուղի մոտակա ռազմական ուսումնական ճամբարում, որը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու է գտնվում։  Ճամբարը 2016 թվականին ստեղծվել է Սիրիական ազատ բանակի կողմից, իսկ դրա զինյալները հասցրել են 2017 թվականին Բաշար ալ-Ասադի ռեժիմի և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարել։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 
Սեպտեմբերի 27-ին հրապարակված երկրորդ տեսանյութում զինյալներն արդեն ժամանում են Ադրբեջան։ Մեքենանաների հետևամասում նստած զինյալները թափահարում են զենքերն ու թուրքերենով վանկարկում «Մարգարե Մոհամեդը մեզ ուղեկից»․ պատերազմական այս վանկարկումը մտազուգորդվում է Թուրքիայից աջակցություն ստացող Սիրիական ազգային բանակի հետ, որը Բաշար ալ Ասադի իշխանության դեմ պայքարելու համար 2011 թվականին ձևավորված Սիրիայի ազատ բանակի «ճյուղ» է համարվում։ 

Մասնագետների վերլուծության արդյունքում պարզվել է, որ տեսանյութը ԼՂ հակամարտության գոտում՝ Հորադիզ քաղաքի փողոցներում է նկարահանվել։ 
 
Իսկ ահա երրորդ տեսանյութում վարձկաններն արդեն Ադրբեջանում են և կոչ են անում մյուսներին նույնպես իրենց միանալ Հայաստանի դեմ պայքարին։ Տեսանյութը հոկտեմբերի 3-ին հրապարակվել է Հալեպի տեղական լրատվամիջոցներով։ Տեսագրության վերին աջ կողմում «Ադրբեջանում Սիրիական ազգային բանակ» գրությամբ հատուկ պատկերանիշ կա։ Մասնագետների խոսքով՝ տվյալ զինյալները «Սուլթան Մուրադ» դիվիզիայից են, որը թյուրքական ծագամբ Սիրիական ազգային բանակի դիվիզիա է համարվում։ 
Աղբյուրը նշում է, որ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի (SOHR) փոխանցմամբ՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ Ադրբեջանում սպանվել է մոտ 134 վարձկան, որոնցից 92-ի մարմիններն արդեն իրենց հայրենիք են վերադարձվել։ 

Կենտրոնի փոխանցմամբ՝ հակամարտության սկսվելուց հետո Սիրիայից Ադրբեջան առնվազն 2050 զինյալ է տեղափոխվել՝ հաճախ միանգամից 400 հոգանոց խմբերով։ 

Հետախուզական Intelligence Online հրատարակության համար Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունները լուսաբանող Ֆենի Ալարկոնի խոսքով՝ Թուրքիաի համար հակամարտություններում զինյալներ ներգրավրելը սովորական բան է, քանի որ վերջիններիս գինը բարձր չէ, և նրանց կարելի է հետագայում քրդական իշխանությունների դեմ օգտագործել։ 

Նշվում է, որ ԼՂ հակամարտությունում կռվելու համար այս վարձկանների հիմնական նպատակը վարձատրվելն է։ Նրանցից ոմանք անգամ անգամ չեն գիտակցում՝ ինչ են անում ռազմաճակատում, մյուսները պարզապես գիտեն, որ իրենց աշխատանքը կռվելն է։ 

ԼՂ հակամարտությանը Սիրիայից վարձկանների ներգրավվածության ևս մի ապացույց էլ հետևալ տեսանյութն է․ այն քննող Էլիզաբեթ Ցուրկովի խոսքով՝ դրանում 23-ամյա վարձկան Մուստաֆա Քանդին է, որին «Համզա» դիվիզան վարձել է Լիբիա ուղարկելու համար, սակայն վերջինս ի վերջո Ադրբեջանում՝ հայկական կողմից թափվող հուժկու կրակի տակ է հայտնվել։
 
Սիրիայից հրապարակված այլ տեսանյութերում էլ երևում է, որ տարբեր միավորումների առաջնորդներ ու շեյխեր Սիրիայի հյուսիսարևմտյան ամենաաղքատ վայրերում փորձում են վարձկանների հավաքագրել։ Տվյալ տեսանյութում Թուրքական սահմանի մոտ Հալեպի Սայկ ալ-Հադիդ քաղաքում անձը կոչ է անում իր շուրջը գտնվողներին կռվի մեկնել:

«Ադրբեջանում մեր կռիվը նույնն է ինչ Լևանտում»,- նշում է նա։
Ալարկոնի խոսքով՝ զինվորների հավաքագրումն իրականացվում է թուրքական հետախուզական ծառայությունը, որը Սիրիական ազատ բանակն է կազմում և միության ղեկավարների ընտրում նրանց Թուրքիա և Հայաստան ուղարկելու համար։ Նշվում է, որ ամեն բան կատարվում է պետական պաշտոնական վարչության, և ոչ թե մասնավոր ընկերությունների միջոցով։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search