Artsakhpress

Հարցազրույց

«Արցախը փաստացի անկախ տարածք է՝ կենսունակ և ամուր ժողովրդավարական կառավարման կառույցներով». հարցազրույց Իսպանիայի կոնգրեսի պատգամավորի հետ

Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով և Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը սկսել էր ակտիվ ռազմական գործողություններ:

«Արցախը փաստացի անկախ տարածք է՝ կենսունակ և ամուր ժողովրդավարական կառավարման կառույցներով». հարցազրույց Իսպանիայի կոնգրեսի պատգամավորի հետ

«Արցախը փաստացի անկախ տարածք է՝ կենսունակ և ամուր ժողովրդավարական կառավարման կառույցներով». հարցազրույց Իսպանիայի կոնգրեսի պատգամավորի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍՀակամարտության կարգավորման դիվանագիտական լուծումների, պատերազմի ընթացքում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության և մի շարք այլ հարցերի շուրջ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուի հետ:
- Պարո՛ն Ինյառիտու, սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ռազմական գործողությունները չեն դադարում հայտարարված հրադադարների պայմաններում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, դիվանագիտական խողովակներով հնարավոր է հասնել խաղաղ կարգավորման, հարցի վերջնական լուծման:
-Հակամարտության խաղաղ լուծումը ցանկալի է, և դա Մինսկի համաձայնագրի նպատակն է: Անբացատրելի է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ Թուրքիայի աջակցությամբ: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է հստակ ներգրավված լինի և միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հրադադարի ռեժիմը միակողմանիորեն և հակամարտությունների ու մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային նորմերը խախտելու համար: Այժմ, հաշվի առնելով Բաքվի կառավարության կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, խելամիտ կլիներ խնդրել միջամտություն և դիտորդական ուժեր, որոնք կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանումը:
- Պատերազմի այս օրերին Ադրբեջանը ցույց է տալիս իր քաղաքականության իրական դեմքը, անգամ ռազմական հանցագործություններ և խոշտանգումներ կատարելով խաղաղ բնակիչների շրջանում: Այս պայմաններում հնարավո՞ր է խոսել Ադրբեջանի կողմից Արցախի ինքնավարության և կարգավիճակի ճանաչման հարցի մասին:
-Իմ տեսանկյունից, մի պետություն, որն այս կերպ հարձակվում է խաղաղ բնակիչների վրա այն տարածքում, որը ձգտում է վերահսկել այս ճանապարհով, կորցրել է դա իրագործելու համար բոլոր օրինական հնարավորությունները: Կարծում եմ՝ Արցախի քաղաքացիների մեծամասնության ցանկության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի-Արցախի՝ որպես անկախ պետություն ճանաչելը ամենաարդար և արդյունավետ որոշումն է՝ իր քաղաքացիների, ինչպես նաև ողջ Կովկասի համար խաղաղ և անվտանգ ապագա ապահովելու համար:
-Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը պատերազմ է մղում Արցախի դեմ Թուրքիայի, Իսրայելի աջակցությամբ և նաև ահաբեկիչների ու վարձկանների անմիջական ներգրավմամբ:
-Ես տարբեր խնդիրներ եմ տեսնում: Մի կողմից, Ադրբեջանը հույսը դնում է Թուրքիայի վրա, որի հետ նա ունի բոլոր տեսակի կապեր, այն պահին, երբ այս պետությունը կրակ է բացում ողջ տարածաշրջանի վրա: Միջերկրական ծովի, Մերձավոր Արևելքի և այժմ Կովկասի բոլոր հակամարտություններն ունեն Էրդողանի կառավարության ուղղակի կամ անուղղակի միջամտությունը, ինչը շատ մտահոգիչ է: Մենք խոսում ենք մի պետության մասին, որը Եվրախորհրդի և ՆԱՏՕ-ի անդամ է, Եվրամիությանը անդամակցելու թեկնածու: Այս կազմակերպությունները և անդամ պետությունները պետք է ավելի վճռական լինեն:
Մյուս կողմից, վարձկաններ կամ նույնիսկ ջիհադիստներ Ադրբեջան գործուղելը շատ մտահոգիչ փաստ է, որը դատապարտել են տարբեր լրատվամիջոցներ: Հուսով եմ՝ դա կհետաքննեն տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնց մաս են կազմում Թուրքիան և Ադրբեջանը: Վերջապես, անընդունելի է այն փաստը, որ կան պետություններ, որոնք զենք են վաճառում այն պետություններին, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները և միջազգային կանոնակարգերը: Այդ պատճառով ես Իսպանիայի կառավարությանը խնդրել եմ զենք կամ երկակի օգտագործման սարքավորումներ չվաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին:
-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներթափանցումը Արցախի տարածք ենթադրում է այդ տարածքում միջազգային ահաբեկչության կիրառում, որի մասին խոսել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկը Հարությունյանը:
Ձեր կարծիքով՝ արդյո՞ք տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը չի նշանակում Արցախ-Ադրբեջան հակամարտությունից դուրս միջազգային ահաբեկիչների կողմից լայնածավալ գործողությունների հնարավորությունների ստեղծում:
-Դա շատ լուրջ և մտահոգիչ խնդիր է, և ես անհամբեր սպասում եմ արագ և արդյունավետ հետաքննությունների: Ջիհադիզմը պատուհաս է, որը հարվածում է Արևմուտքի և Արևելքի բոլոր հասարակություններին: Տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված այս նյութը պետք է գրավի միջազգային կազմակերպությունների ուշադրությունը:
- Չնայած Արցախի ոչ միջազգային ճանաչմանը, այսօր Արցախի հիմնահարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ձեր կարծիքով, ինչն է խանգարում, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի Արցախը որպես առանձին պետություն և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
-Նորություն չէ, որ միջազգային համայնքը նախընտրում է ստատուս-քվոն և դժկամությամբ է ստեղծում նոր պետություններ: Նույն կերպ պետություն չունեցող ազգի համար անկախության ձեռքբերումը շատ բարդ է, բայց Արցախի դեպքում մենք հրատապ իրավիճակ ունենք: Արցախը փաստացի անկախ տարածք է՝ կենսունակ և ամուր ժողովրդավարական կառավարման կառույցներով: Մինչ այժմ ոչ մի պետություն չի ցանկացել այն ճանաչել Մինսկի բյուրոյի հիման վրա և փորձել կողմերին հասցնել վերջնական համաձայնության:
Հիմա, հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտումը, միակողմանիությունն ու Ալիևի կառավարության կողմից այժմ և նախկինում ցուցաբերված անբարեխղճությունը, ես հավատում եմ, որ եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը արձագանքի և ենթադրի, որ մենք նախկինի պես բախվում ենք վերականգնման անջատման գործի: Արցախի ճանաչումը խաղաղություն և անվտանգություն կբերի նրա բնակիչներին և կդադարեցնի երկարատև հակամարտությունը: Դա լավ կլինի ողջ տարածաշրջանում խաղաղության համար:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search