Artsakhpress

Ռազմական

ՌԴ Գլխավոր շտաբը պատասխանել է «Կովկաս-2020» զորավարժությունների հետ կապված անհանգստություններին

ՌԴ Գլխավոր շտաբը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմաններից 20 կմ հեռավորության վրա իրականացրած ռազմական գործունեության համար, գրում է Interfax-ը:

ՌԴ Գլխավոր շտաբը պատասխանել է «Կովկաս-2020» զորավարժությունների հետ կապված անհանգստություններին

ՌԴ Գլխավոր շտաբը պատասխանել է «Կովկաս-2020» զորավարժությունների հետ կապված անհանգստություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական գործունեությունը Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության աճը տեղի է ունենում ոչ թե Ատլանտյան օվկիանոսում կամ Կարիբյան ծովում, այլ Ռուսաստանի սահմաններից 20-30 կմ հեռավորության վրա և ՆԱՏՕ-ի կողմից շահարկվող Ռուսաստանի ագրեսիվության աճի մասին թեզը կեղծ է»,- ասել է Գերասիմովը «Կովկաս-2020» զորավարժությունների ավարտից հետո արտասահմանյան ռազմական կցորդների հետ տեղի ունեցած ճեպազրույցում:
 
Գերասիմովը հայտարարել է, որ «Կովկաս-2020» ռուսական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն ուղղված չէ այլ պետությունների դեմ:
 
Նա նշել է, որ զորավարժությունները համահունչ են ռուսական ռազմական դոկտրինին, որն ունի պաշտպանողական բնույթ, զորավարժանքներն էլ տեղափոխել են Ռուսաստանի խորքը, որպեսզի դրանք լարվածություն չառաջացնեն Եվրոպայում:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search