Artsakhpress

Հասարակական

Հանրապետությունում նվազել են հրդեհների դեպքերը. ԱԻՊԾ պատասխանատու

2020 թվականի հրդեհավտանգ ժամանակաշրջանում՝ հունիս և հուլիս ամիսներին հանրապետության ցանքատարածքներում տեղի ունեցած հրդեհների հետևանքով գրանցվել է 195 դեպք. այրվել է 34․1 հա հացահատիկային դաշտեր, որից 28,1 հա-ը՝ ցորենի, իսկ 6-ը՝ գարու ։

Հանրապետությունում նվազել են հրդեհների դեպքերը. ԱԻՊԾ պատասխանատու

Հանրապետությունում  նվազել  են   հրդեհների  դեպքերը. ԱԻՊԾ պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ԱՀ ԱԻՊԾ  պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանը՝  նշելով,  որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ այս տարի հրդեհների դեպքերը զգալի նվազել են  278-ով։
«2019 թվականի բերքահավաքի ընթացքում գրանցվել է 473 հրդեհի դեպք. այրվել է 1021․3 հա տարածք։  Հրդեհավտանգ շրջանում, բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով հանրապետության բոլոր շրջաններում այս տարի տեղակայել ենք 17 հենակետ, որտեղ  իրականացնում ենք շուրջօրյա հերթապահություն՝ 20 հրշեջ մեքենայով։ Բացի այդ, հրդեհավտանգ ժամանակաշրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, հրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և հնարավոր հրդեհների ծագման դեպքում դրանց պատճառած վնասի չափը նվազագույնի հասցնելու նպատակով ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պատասխանատուները հաճախակի շրջայցեր են կատարում դաշտերում՝  ստուգում բերքահավաքին ներգրավված կոմբայնավարների և մեխանիզատորների կողմից հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը»,-մասնավորապես  ասել  է   Ս. Սարուխանյանը։
 
Նա  ավելացրել  է  նաև,  որ  բերքահավաքին ընդգրկված անձանցից վարչական պատասխանատվության են ենթարկվել 9  հոգի՝  հիմնականում  կոմբայնավարներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search