Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: