Artsakhpress

Հասարակական

Հրապարակվել է Numbeo-ի Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների. Հայաստանը ցուցակում 5-րդն է

Համաշխարհային Numbeo խոշորագույն տվյալների բազան, որը ձևավորվում է զբոսաշրջիկներից և երկրների բնակիչներից ստացվող տեղեկության հիման վրա, հրապարակել է 2020 թվականի իր Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների:

Հրապարակվել է Numbeo-ի Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների. Հայաստանը ցուցակում 5-րդն է

Հրապարակվել է Numbeo-ի Հանցավորության ինդեքսն՝ ըստ երկրների. Հայաստանը ցուցակում 5-րդն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Новости-Грузия-ն, Վրաստանն այդ վարկանշային ցանկում հայտնվել է 130-րդ հորիզոնականում՝ որպես ամենաանվտանգ երկրներից մեկն աշխարհում և ամենաանվտանգը Եվրոպայում: 
Հայաստանը ցանկում հայտնվել է 122-րդ հորիզոնականում՝ դառնալով 12-րդն անվտանգ երկրի շարքում: Հանցավորության ցուցանիշը մեր երկրում գնահատվել է 22.69 միավորով, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 77.31:
Հանցավորությունից ազատ երկրների ցանկում առաջատար եռյակը կազմում են Կատարը, Թայվանը, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Մեր երկրին նախորդում են նաև Օմանը, Հոնկոնգը, Սլովենիան, Մեն կղզին, Շվեյցարիան, Ճապոնիան, Ռուանդան: Այդպիսով, Հայաստանը դառնում է 5-րդ ամենաանվտանգ երկիրը Եվրոպայում:
Հարևան երկրներից Ադրբեջանը հայտնվել է 98-րդ հորիզոնականում, Թուրքիան՝ 83-րդ, Իրանը` 46-րդ, իսկ Ռուսաստանը ցանկում 79-րդն է:
Հանցավորության առումով ամենավտանգավոր երկրներն են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հարավային Աֆրիկան, Աֆղանստանը, Հոնդուրասը, Տրինիդադ և Տոբագոն, Բրազիլիան, Գայանան, Սալվադորը, Սիրիան:
Numbeo-ի հետազոտությունն անցկացվում է տարվա մեջ երկու անգամ:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search