Artsakhpress

Սպորտ

Աղբյուր. Մխիթարյանը կխզի պայմանագիրն Արսենալի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, ամենայն հավանականությամբ կմնա իտալական թիմում՝ մշտական հիմունքներով:

Աղբյուր. Մխիթարյանը կխզի պայմանագիրն Արսենալի հետ

Աղբյուր. Մխիթարյանը կխզի պայմանագիրն Արսենալի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկ՝ հունիսի 30-ին, «գայլերը» հայտարարեցին, որ երկարաձգել են հայ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը: Հենց այդքան ժամանակ է ուժի մեջ Մխիթարյանի՝ «Արսենալի» հետ պայմանագիրը, փոխանցում է armsport-ը:
Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ Մխիթարյանը կխզի պայմանագիրը «զինագործների» հետ: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարել ակումբի հետ ու համաձայնության է եկել համագործակցությունը դադարեցնելու շուրջ:
Այսպիսով, ֆուտբոլիստը «Ռոմա» կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով և «գայլերին» բաժին կհասնի անվճար՝ եթե հաշվի չառնենք Ռայոլային ու հենց Մխիթարյանին վճարվելիք գումարները:
Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել անցած ամառ: Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search