Artsakhpress

Տնտեսական

2020 թ-ի հուլիսի 1-ից կնվազեցվեն ռոումինգ ծառայությունների սակագները. կայացել է ՀԾՏՄԿՊ հերթական նիստը

Այսօր՝ հունիսի 30-ին, տեղի է ունեցել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) հերթական նիստը, որը վարել է կառույցի նախագահ Միքայել Վիրաբյանը:

2020 թ-ի հուլիսի 1-ից կնվազեցվեն ռոումինգ ծառայությունների սակագները. կայացել է ՀԾՏՄԿՊ հերթական նիստը

2020 թ-ի  հուլիսի 1-ից   կնվազեցվեն  ռոումինգ ծառայությունների սակագները.  կայացել  է    ՀԾՏՄԿՊ   հերթական   նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ նիստի  օրակարգում    ընդգրկված  էին   «Արցախգազ»   ՓԲ   ընկերության   կողմից  սպառողներին վաճառվող բնական  գազի  սակագները  սահմանելու,  «Ղարաբաղ   Տելեկոմ»   փակ   բաժնետիրական   ընկերությանը   տրամադրված    ռադիոհաճախականությունների  հատվածներում   մի   շարք    ռադիոհաճախականությունների       օգտագործման, «Հեղուկ   գազ»    ապրանքային    շուկայի   կառուցվածքի   ուսումնասիրության    արդյունքների    մասին և  այլ  հարցերը:
Նիստին ԱՀ  հանրային   ծառայությունները  և  տնտեսական  մրցակցությունը    կարգավորող  պետական    հանձնաժողովի   տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը  հեղուկ   գազի  ապրանքային շուկայի կառուցվածքային  ուսումնասիրությունից  բացի    ներկայացրել է  նաև   շուկայի  գնագոյացման  ուսումնասիրությունը, որի   արդյունքում   երկու   խոշոր   տնտեսվարող  սուբյեկտներ   հանձնաժողովի      կողմից     համարվել  են   գերիշխող  դիրք  ունեցող: 
Նիստին  ԱՀ  հանրային   ծառայությունները  և  տնտեսական  մրցակցությունը    կարգավորող  պետական    հանձնաժողովի  հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետի տեղակալ Աննա Առաքելյանն  իր   ելույթում    ասել է, որ   ինչպես արդեն հայտարարվել էր,    2019 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի ու Արցախի կարգավորողների և հայկական երկու հանրապետությունների տարածքներում գործող 4 օպերատորների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվել էր ռոումինգ ծառայությունների սակագների փուլային նվազեցման գործընթաց, որի իրականացման արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից զգալիորեն նվազեցվել էին ինչպես ռոումինգ ծառայությունների, այնպես էլ մի շարք ներցանցային ծառայությունների և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող զանգերի սակագները:
 
«Նշված գործընթացի շրջանակներում ոումինգ ծառայությունների հաջորդ նվազեցումը տեղի կունենա այս  տարվա  հուլիսի 1-ից: Մասնավորապես՝ գործող սակագների համեմատ՝
-ելքային զանգերի սակագները ռոումինգում  նվազել են 3,4%-ով
-մուտքային զանգերի սակագները  ռոումինգում նվազել են 6,7%-ով
-տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները ռոումինգում  նվազել են  22,7%-ով:
Զուգահեռաբար հանձնաժողովն սույն թվականի հուլիսի 1-ից հերթական անգամ նվազեցրել  է  նաև դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող զանգերի սակագները, հետվճարային բջջային հեռախոսակապի շարժական համացանցի թվաֆիկի մեկ միավորի սակագինը, ինչպես նաև բարելավել հետվճարային և կանխավճարային հեռախոսակապի շարժական համացանցի սակագնային փաթեթներում տրամադրվող պայմանները: Մասնավորապես՝ կավելացվի հետվճարային և կանխավճարային հեռախոսակապի շարժական համացանցի մի շարք սակագնային փաթեթներում տրամադրվող թրաֆիկի քանակը` փաթեթների անփոփոխ սակագների պայմաններում: Այսպիսով՝ 2020 թվականի հուլիսի 1-ից նշված ծառայությունների սակագների նվազեցման չափը, գործող սակագների համեմատ, կկազմի 3,4-25%՝ կախված ծառայության տեսակից, միջինացված տոկոսային արտահայտությամբ՝ 6,5 %-ով»,-մանրամասնել է  Ա.  Առաքելյանը:
 
Նիստի   վերջում   հանձնաժողովի  անդամները  և  մասնակիցները  հանդես  են  եկել  հարցադրումներով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search