Artsakhpress

Քաղաքական

Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին։

Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին․ Արմեն Սարգսյան

Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին․ Արմեն Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել։ Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր և կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ»,- ասել է ՀՀ նախագահը:

Ինչ վերաբերում է հետկորոնավիրուսային աշխարհին, նախագահի խոսքով, ակնհայտ են դրա ինչպես բարոյական, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետևանքները: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ դիմագրավելու համավարակի տնտեսության  ոլորտներում իր կրելիք նյութական հավանական կորուստներին։ Այս հարցին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ առումով նախագահականի կողմից քայլեր են արվել դեռևս անցյալ տարի, երբ 2019թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հրապարակեց նախագահի խնդրանքով պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը (IPR): Զեկույցը մատնանշում է տնտեսության արտահանման ենթակա և խոստումնալից մի քանի ճյուղ, որոնք հաջորդ 10-20 տարիների ընթացքում կարող են ապահովել միլիարդավոր դոլարի ներդրումներ: «Հետամուտ լինելով Ներդրումային քաղաքականության զեկույցի դրույթներին և հիմնվելով տեղեկությունների և վերլուծության վրա, որն արվել էր այն պատրաստելու համար, նշված զեկույցում UNCTAD-ը և ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես են գալիս նկատառումներով և առաջարկներով,- նշել է Հանրապետության նախագահը: -Առաջարկում ենք իրականացնել նաև նոր գործողություններ. ստեղծել մի կառույց՝ Ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խումբ (QIRT) -պայմանական անունով, որը կոչված է լինելու համալրել կառավարության որդեգրած բիզնեսին անհապաղ աջակցելու միջոցառումների շարքը: Այդ կառույցի հիմնական գործառույթներն են լինելու ներդրումների պաշտպանությունը, աջակցություն վերաներդրողներին և արդեն իսկ առկա ներդրողների/ներդրումների վերակողմնորոշումը, ներդրողների ռազմավարական թիրախավորումը և ռազմավարական գործընկերությունը: Այսինքն՝ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմից՝ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհը նաև այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին»:

Նախագահը նշել է, որ պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին։ «Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) և էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում,- ասել է Արմեն Սարգսյանը: -Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ և դիմադրող են»։

Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ այդ համատեքստում Հանրապետության նախագահը էական է համարել Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը: Այդ ուղղությամբ նա քննարկումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր է շարունակել:

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո նախագահ Սարգսյանը մտադիր է վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն: «Այն ապագայի հիմնարար գործիք է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության և այլ ոլորտներում,- նշել է Հանրապետության նախագահը։ -Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search