Artsakhpress

Վերլուծական

Թուրքական հենարաններ Լիբանանում

Լիբանանյան հեռուստացույցի հայտագրին հաջորդած գրգռիչ ելույթը կարելի է համարել անմիջակա նհակազդեցություն:

Թուրքական հենարաններ Լիբանանում

Թուրքական հենարաններ Լիբանանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հետեւաբար` ոչ ծրագրված սադրանք առաջացնելու նախապատրաստված մարտավարական քայլ: 
Խնդիրը այս դեպքում սոցցանցերում շատ արագ բռնկումնէ եւ հետզհետե նաեւ այդ թեմաների շահարկումը հոգեւոր-հասարակական կենտրոնների կողմից։ 
Սա արդեն նշանակում է, որ պարարտ հող է ձեւավորվել  Թուրքիային հարվածող որեւէ տեղեկատվական քայլի դիմաց վայրագ հակահարձակում կազմակերպելու: 
Նման ենթահողի ձեւավորված լինելու մասին բազմաթիվ նախադրյալներ դրսեւորվել էին արդեն: Բավական հետ գնանք եւ հիշենք, թե ինչպես Անկարան առաջինը ինքնառաջադրվեց մաս կազմելու հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման որոշման գործադրությանը: Այնուհետեւ, կրթական հաստատությունների վերանորոգում, հյուսիսի թուրքմեն ազգաբնակչության բացահայտ հովանավորչություն կատարելու բազմաթիվ օրինակներ, Լիբանանում թուրք դեսպանի մաքոքային այցելություններ, հարավում հիվանդանոցների կառուցում: Ակադեմիական մակարդակի վրա տարբեր համալսարանների հետ պայմանավորվածություններ` արխիվային համատեղ աշխատանքներ իրականացնելու, թուրք դասախոսների գործուղում: «Անատոլու» լրատվական գործակալության բեյրության  մասնաճյուղի բացում, թուրքերեն դասընթացների հայտարարություն եւ ուսանողների հավաքագրում: Հավաքագրում  նաեւ օսմանցիների շառավիղներին քաղաքացիություն շնորհելու փաստով, եւ փայլուն ուսանողների դիմաց Թուրքիայի տարբեր համալսարանների դռների բացում: 
Առաջին անգամ չէր, որ Դաշնակցության Լիբանանի երիտասարդական միության կազմակերպած քարոզչական քաղաքակիրթ բողոքը արժանանում էր Թուրքիայի դեսպանի անվտանգության աշխատակիցների եւ նրանց կողմից գործուղված տարրերի բռնի հակազդեցությանը: Այնուհետեւ, ապրիլքսանչորսյան միջոցառումներից հետո, պատերի վրա համեցած Թուրքիայի ժխտողական դիմագիծը բացահայտող կարգախոսերի ջնջումը պահանջող թուրք դեսպանի բողոքագիր` հղված Լիբանանի արտգործնախարարությանը։ 
Այս բոլորը նախանիշ էին, որ Անկարան որոշել է հակազդել  իր դեմ կատարվող յուրաքանչյուր քարոզչաքաղաքական գործողությանը: 
Շրջադարձային նշանակություն ուներ Լիբանանի Հանրապետության նախագահի ուղերձը` Մեծն Լիբանանի հիմնադրության 100-ամյակի նշումների ազդանշանը տվող: Այնտեղ իրերը կոչվեցին իրենց անուններով: Նախագահը ոչ միայն ընդգծեց Օսմանյան կայսրության ջարդարար դիմագիծն ու սովամահության կանխամտածված ծրագրավորումը, այլ նաեւ շեշտեց այս բոլորի մասին իրազեկել հանրությանը, նոր սերնդին: 
Անկարան հակազդեց բարձրագույն դիրքերից: Թուրք դեսպանին հանձնարարվեց այցելել Լիբանանի արտգործնախարարին, բողոքելու եւ պետության դիրքորոշումը վերանայելու` պատմական նման գնահատական կատարելու առումով: 
Իրավիճակ էր փոխվել: Անկարան արդեն Լիբանանում հենարան ուներ նման բարձրաձայնումներ կատարելու, բողոքելու, սրբագրություն պահանջելու: Հենարանները սոցցանցերում երեւացող լուտանքային գրականություն մշակողները չէին իհարկե։ Աթաթուրքի արձանի կանգնեցումը ծրագրողներն էին, թուրքական մշակույթը Լիբանանում տարածողները, նորօրյա օսմանցիները, քաղաքացիություն ստացողները եւ հատկապես Լիբանանի տնտեսության մեծ դռներից մուտք գործած տնտեսական ուժի ներկայացուցիչները: 
Անկարայի համար հիմապահն է նաեւ լիարժեք շահարկելու կրոնական գործոնը: Ցեղասպանության իսլամ-քրիստոնյա հարաբերակցությունը այլ կերպ է ներկայացվում` լուսարձակիտակ բերելու համար քրիստոնյահայերի կիրառած «դավաճանական քաղաքականությունը» Օսմանյան կայսրության իսլամ ղեկավարության դեմ: Դասական թեզերնեն` նորացված տեսքերով, որոնք կամովին ներկայացվում են լիբանանյան տարբեր շրջանակների կողմից: 
Կան իհարկե տարածաշրջանային-աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Թեհրան-Անկարա հարաբերությունների ելեւէջներից սկսած մինչեւ սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու արտաքին քաղաքականության պարունակում տարբեր արաբական պետությունների հետ մրցակցության եւ շահերի բախման երեւույթների դրսեւորումները: Այս բոլոր գործընթացներում հայկական գործոնը, ի շարս այլթեմաների, շահարկման նյութ է: 
Խնդիրը տարածաշրջանային հնչեղություն ու տարողություն ունի եւ հայկական գործոնը թիրախավորելու նպատակ չի հետապնդում միայն: Իբրեւ լիբանանահայություն, սակայն, գործ ունենք հակառակորդի հետ, որը լիբանանյան քաղաքական եւ հասարակական դաշտերի վրա ձեռք է բերել որոշակի ազդեցիկություն: Համահայկական օրակարգերի մշակման եւ հետապնդման մեր աշխատանքներում այս հանգամանքները նկատի ունենալով նոր ռազմավարության եւ աշխատանքի նորոճի որդեգրման անհրաժեշտությունն զգացվում է։
Շահան Գանտահարյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search